Հալեպի ՀԲԸՄ ատենապետը ազատ է արձակվել
Հայկական Մամուլ
Մայիսի 25-ին ազատ է արձակվել Հալեպի ՀԲԸՄատենապետ, գրող, դերասան, հասարակական գործիչ Հակոբ Միքայելյանը, որ մայիսի 20-ին առեւանգվել էր Հալեպից ավտոբուսով Բեյրութ ուղեւորվելու ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է նրա դուստրը բանաստեղծ Նուշիկ Միքայելյանը, որը համացանցում գրել է. «Հայրս արդեն ազատության մեջ է: Ուզում եմ հատնել իմ խորին շնորհակալությունը բոլոր-բոլոր մեր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, անծանոթներին, ովքեր իսկապես իրենց աղոթքով, սիրով, հոգատար վերաբերմունքով ու մարդկային բարձր որակով մեզ նեցուկ կանգնեցին այս բարդ եւ դժվարին օրերին: Մանրամասներն արդեն էական չեն, կարեւորը, որ ողջ ու առողջ է: Շնորհակալություն»:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը