Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր սեփական միջոցներից գումար հատկացնել տուժած գյուղացիներին
Հայկական Մամուլ
Ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր սեփական միջոցներից գումար հատկացնել օրերս Արմավիրի մարզում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին: Համենայնդեպս, Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե պատրաստվում է նա գումար հանգանակել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, հայտնել է.
«Սերժ Սարգսյանն օգտագործում է իրեն հասանելի բոլոր միջոցները՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են Արմավիրի մարզում աննախադեպ կարկտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին օժանդակելուն»:
Նշենք, որ այս օրերին ե՛ւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ մի շարք այլ նախարարներ ու պաշտոնյաներ իրենց սեփական միջոցներից որպես օգնություն գումար են հատկացրել գյուղացիների համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը