Արմեն Սարգսյանը ցանկանում է Երեւանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել
Հայկական Մամուլ
Երեւանի «Գոլդեն փելես» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երեւա՛ն, իմ սեր» հիմնադրամի նիստը:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել՝ մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ցանկանում է Երեւանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների: Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով: Պատահական չէ, որ երեկ՝ առավոտյան էլ, Ա. Սարգսյանը եղել է կառավարական ամառանոցում, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը:
Հավանաբար հենց այս հիմնադրամի հետ կապված հարցերը նա որոշել է համաձայնեցնել Ս. Սարգսյանի հետ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը