Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողի պաշտպանը կբողոքարկի
Հայկական Մամուլ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից իրենք ստացել են պաշտոնական որոշումն առ այն, որ երկու ամսով երկարաձգվել է Արայիկ Պետրոսյանի կալանավորումը:
Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստվում են սույն որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում. «Մեր անելիքն առաջիկայում սա կլինի, եւ այն, ինչ իրենք են ներկայացրել՝ հիմնավորելով իրենց որոշումը, ես այդտեղ հիմնավորում չեմ տեսնում: Որեւէ մեկը չկա, որ նրանց դեմ ցուցմունք տա: Նշված է, թե անտիմոն են հայտնաբերել, որը կրակոցի արգասիք է, բայց հիմնավորում չկա, որ դա կրակոցից է եղել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան