Ուժեղ կարկուտ՝ Սյունիքի մարզում
Հայկական Մամուլ
Երեկ ուժեղ կարկուտ է տեղացել Սյունիքի մարզում: Շուրջ 40 րոպե տեւողությամբ կարկուտը վնասներ է հասցրել մի քանի գյուղերի ցանքատարածություններին: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե դեռեւս պարզ չէ՝ կարկտահարությունից որքան են տուժել գյուղերը.
«Ագարակ քաղաքում բերքը վնասվել է 50-60 տոկոսով, գյուղերում էլ է վնասներ հասցրել, բայց ահռելի վնասներ չի, միայն թե Աստված տա, որ այս տարի վերջինը լինի ու այլեւս չկրկնվի»: Փաստորեն, ՀՀ գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների ՕԵԿ-ական նախարարները իրենց տեղում չեն եւ ամեն անգամ քնից արթնանում են կարկտահարությունից հետո: Իսկ մարզային իշխանությունների հույսն էլ Աստված է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը