Սերժ Սարգսյանի իշխանությունը «Հայռուսգազարդ»-ին մեկ ամսից ավելի սպասեցրել է
Հայկական Մամուլ
Օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, թե գազի սակագինը Հայաստանում կբարձրանա հուլիսի առաջին տասնօրյակում: Սա նշանակում է, որ մինչ այդ իրենց հանձնաժողովը պետք է համապատասխան որոշում կայացնի՝ բնականաբար, բավարարելով «Հայռուսգազարդ»-ի հայտը:
Ուշագրավն այստեղ այն է, որ «Հայռուսգազարդ»-ը հայտը ներկայացրել էր մայիսի 13-ին: Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանձնաժողովը պետք է իր ստացած դիմումը քննի 90 օրվա ընթացքում, ու ամենեւին կարիք չկա շտապելու: Սակայն Նազարյանի հանձնաժողովը հայտը քննելու եւ բավարարելու է շատ ավելի վաղ, որովհետեւ ՀՀ սահմանին գազը թանկացել է դեռ ապրիլի 1-ից:
Պարզապես Սերժ Սարգսյանի իշխանությունը «Հայռուսգազարդ»-ին մեկ ամսից ավելի սպասեցրել է, ու հիմա ժամանակն է վերականգնել այդ ընկերության գերշահույթները: Իսկ հասարակության շահը, ինչպես միշտ, չի հետաքրքրում նրանց:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը