Ոստիկանությունը տուժած Արմավիրի բնակիչներին է փոխանցել 20 միլիոն դրամ գումար
Հայկական Մամուլ
Երեկ ոստիկանությունը, «կատարելով իր խոստումը», կարկտահարությունից տուժած Արմավիրի բնակիչներին է փոխանցել 20 միլիոն դրամ գումար: Ի՞նչ միջոցներից: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հրապարակ»-ին ասել է. «Աշխատակիցները հանգանակել են իրենց կամքով՝ սկսած 5 հարյուր դրամից»: Թեև սա այն համակարգն է, որտեղ աշխատավարձերը ցածր են, եւ այս պատճառով ոչ միայն հոսունություն կա համակարգից, այլեւ կոռուպցիա: Էլ չենք խոսում այն մասին, որ նպատակը քաղաքական է՝ կանխել բողոքի միտինգները:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը