Առևտրի ծավալները էականորեն նվազել են
Հայկական Մամուլ
Երևանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր և միջին խանութներում առևտրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են: Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս:
Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առևտրի ծավալների նվազումը կապվում Է արտագաղթի և գների աճի հետ: Ըստ վաճառողների՝ հիմա մարդիկ նախընտրում են գնել միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք, իսկ ահա երշիկեղենից գրեթե հրաժարվել են: Որոշ խանութներում Էլ նշել են, որ առևտրի ծավալները նվազել են, քանի որ եթե մարդիկ նախկինում կիլոգրամներով Էին առևտուր անում, հիմա գրամգրամ են առնում: «Հիմա, օրինակ, 3 հատ նրբերշիկ են գնում և մի քանի գրամ կարագ»,- թղթակցին հայտնել Է Երևանի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը