Տաշիր-Ստեփանավան ճանապարհի պատահարի հետևանքով հիվանդանոցում մահացել են նաև 54-ամյա վարորդն ու 4-ամյա տղան
Արտակարգ Պատահար
Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը՝ 1959 թ. ծնված Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և «Օպել-Վեկտրա»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 1941 թ. ծնված Հակոբ Հովսեփյանը և 2005 թ. ծնված Արման Պողոսյանը մահացել են:
Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, «Օպել-Աստրա»-ի վարորդը' 1959 թ. ծնված Նորիկ Դավոյանը, իսկ ժամը 14.10-ին' 2009 թ. ծնված Արգամ Պողոսյանը հիվանդանոցում նույնպես մահացել են:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան