Վարդան Մինասյանը` Մարկոսովի՝ հավաքականին չմիանալու մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է այն փաստը, թե ինչու «Ուֆայի» ֆուտբոլիստ Միխայիլ Մարկոսովը չի միացել ազգային հավաքականին։
«Մենք մտադիր էինք հրավիրել ֆուտբոլիստին և ժամանակին «Ուֆային» ենք դիմել Մարկոսովին թիմ հրավիրելու համար: Սակայն ֆուտբոլիստի գործակալի հետ զրույցից հետո որոշեցինք այս անգամ Մարկոսովին չհրավիրել. վերջինս մոտակա ժամանակներս նոր պայմանագիր պետք է կնքի ակումբի հետ»,-Մինասյանի խոսքերը մեջբերում է sport-express-ը:
Նշենք, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ ֆուտբոլիստը որոշակի պատճառներով չի միանում հավաքականին: Նախ՝ շենգենյան վիզա ժամանակին չստանալու պատճառով Մարկոսովը չօգնեց հավաքականին Լյուքսեմբուրգի հետ խաղում, այնուհետև՝ վնասվածքի պատճառով բաց թողեց նաև Չեխիայի հետ հանդիպումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում