Ռոնալդուին չենք վաճառի նույնիսկ միլիարդի դիմաց
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռունադուի՝ ակումբը հնարավոր լքելու մասին:
«Ես ողջ ջանքերս կներդնեմ, որ երկարաձգեմ պայմանագիրը Ռոնալդուի հետ: Նրա ընթացիկ պայմանագիրը ուժի մեջ է դեռևս 2 տարի: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ցանկանում ենք նոր մարզական հաղթանակների հասնել նրա հետ միասին, քանի որ նա թիմի առաջատարն է և խորհրդանիշը: Ես նրա տրանսֆերը չեմ վաճառի նույնիսկ միլիարդ եվրոյի դիմաց: Կցանկանայի, որ նա այստեղ խաղար մինչև կարիերայի ավարտը: Դա հիանալի կլիներ: Ռոնալդուն իսկական հաղթող է: Նա ցանկանում է տիտղոսներ և Ոսկե գնդակներ նվաճել: Երբ նա տխուր էր, ես խոսեցի նրա հետ և ասացի, որ կանեմ ամեն հնարավորը, որպեսզի նա երջանիկ լինի»,-Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում