Երբ դարպասապահը կծում է ֆուտբոլիստին (տեսանյութ)
Սպորտ
Ռումինիայի առաջնության շրջանակներում «Պետրոլուլի» և «Գազ Մետանի» միջև հանդիպման 63-րդ րոպեին ֆուտբոլիստները վեճ են սկսել:
«Գազ Մետանի» խաղացող Տաեր Ալ-Բավաբը դաշտի կենտրոնում վնասվածք է ստացել: Մրցակիցները կարծել են, թե նա սիմուլյացիայի է դիմել, ինչի արդյունքում էլ սկսվել է վեճը: Իսկ ահա «Պետրոլուլի» դարպասապահ Միրչա Բորնեսկուն նույնիսկ կծել է Ալ-բավաբին, ինչին ի պատասխան՝ հարձակվողը հարվածել է նրա գլխին:
Արդյունքում, ընդհանուր առմամբ, մրցավարը ցույց է տվել 11 դեղին և 6 կարմիր քարտ, և հանդիպման հիմնական ժամանակին ավելացրել ևս 15 րոպե:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում