Նյու Յորքի քաղաքապետը սպառնալիքներով և թույնով նամակ է ստացել
ԱՄՆ
Անհայտ անձինք մահացու թունավոր նյութ`ռիցին պարունակող նամակ են ուղարկել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին. հայտնում է CNN-ը:
Բլումբերգից բացի` թունավոր նամակ է ստացել նաև «Միջոցներ ապօրինի զենքի դեմ» կազմակերպության տնօրենը: Գործի մանրամասները դեռևս չեն հայտնում: Նամակներում եղել են սպառնալիքներ Բլումբերգի հասցեին զենք կրելու թույլտվության շուրջ տարվող քննարկումների պատճառով: Նամակի փորձաքննությունը ապացուցել է նրանում ռիցինի առկայությունը:
Բլումբերգի նամակն ուսումնասիրող ոստկանները թեթև թունավորում են ստացել, սակայն հետագայում ախտանիշներն անհետացել են: Գործի մեջ ներգրավվել են նաև հետաքննությունների դաշնային բյուրոյի հակաահաբեկչական ստորաբաժանումները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)