Կանգուն տան փոխարեն փլատակներ... խնդիրը գտավ իր լուծումը
Հասարակություն
Դեռևս 2012-ի մարտի 28-ին Լուրեր.com-ն անդրադարձել էր Նաջարյանների ընտանիքի խնդրին: Շաբաթներ շարունակ ընտանիքը, ով բնակվում էր Արշակունյաց 28/1 հասցեում, մնացել էր առանց կացարանի։ Օրերի ընթացքում կանգուն տան փոխարեն փլատակներ էին։
2012-ին ընտանիքը դիմել էր թաղապետարան՝ տան օրինականացման գործընթացին ընթացք տալու նպատակով, և հենց թաղապետարանում գտնվելու ժամանակ էլ տան տիրուհին՝ Գայանե Ասատրյանը, պատահաբար տեղեկացել էր, որ իր տունը քանդելու են։
Տունը քանդելու ողջ գործընթացը տևել էր 4 օր։
Ընտանիքի խնդիրը մեծ արձագանք էր գտել: Այսօր Լուրեր.com-ի խմբագրություն էր եկել տան տիրուհին՝ Գայանե Ասատրյանը. վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ Քաղաքապետարանի՝ մայիսի 13-ի որոշմամբ՝ Արշակունյաց 28/1 հասցեում գտնվող հողատարածքը օրինականացվել է:
«Մենք վճարեցինք օրենքով սահմանած կադաստրային վճարումները, ինչից հետո հողատարածքն օրինականացվեց: Մենք կկառուցենք նոր տուն»,- ասաց տան տիրուհին:
Վերջինս պատմեց, որ ավելի քան 1 տարի պայքարելուց հետո խնդիրն իր լուծումը գտավ:
Նշենք նաև, որ շինությունը քանդելու պատճառով ընտանիքին հասցվել է 1,500,000 դրամի վնաս:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան