Վրաստանը հույս ունի Ռուսաստանի վրա ազդել միջազգային գործընկերների միջոցով
Վրաստան
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հինգշաբթի օրը կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ Վրաստանը, միջազգային կազմակերպություններից բացի, այլ ելք չունի՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. փոխանցում է Грузия-Online-ը:
Մեկնաբանելով վրաց-օսական սահմանամերձ գոտում ռուս սահմանապահների կողմից փշալարային պատնեշների տեղակայման հարցը` նա նշել է. «Մենք, արդեն 2 օր է, ջանքեր ենք գործադրում այդ տեղեկությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Իմ տեղակալներն արդեն հանդիպումներ են ունեցել Բրյուսելում և Ստրասբուրգում, որտեղ Եվրոպայի խորհրդի նախարարներին տեղյակ են պահել տեղի ունեցածի մասին»,-նշել է նա:
Փանջիկիձեն հույս է հայտնել, որ Մոսկվան ականջ կդնի Արևմուտքին, որը պահանջում է Ռուսաստանից կատարել 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնության պայմանները` դուրս բերել իր զորքերը Վրաստանից, այդ թվում` օկուպացված տարածքներից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան