Գարեթ Բեյլը ծնվել է «Ռեալում» խաղալու համար. Ֆլորենտինո Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդյան ակումբը պատրաստ է ձեռքբերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին. տեղեկացնում է Cadena Cope-ն:
Ինչպես արդեն հայտնի է անգլիական թիմը, չի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիրը և Բեյլի տեղափոխությունը ավելի հավանական է դարձել: Ֆուտբոլիստի գործակալը արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են լսել մադրիդցիների առաջարկը:
«Գարեթ Բեյլը ծնվել է «Ռեալում» խաղալու համար»,-հայտարարել է Ֆլորենտինո Պերեսը:
Օրեր առաջ ակումբի նախագահը մարզական տնօրենի պաշտոնը հանձնել էր Զինեդին Զիդանին, վերջինս ավելի վաղ հայտարարել էր. «Հետևել եմ «Տոտենհեմի» խաղերին Բեյլի համար: Եթե չհաշվենք Մեսսիին և Ռոնալդուին, ապա Բեյլը ինձ ամենաշատը տպավորող ֆուտբոլիստն է»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում