Ցավազրկող դեղահաբերը մեծացնում են սրտամկանի ինֆարկտի հավանականությունը
Այլ
Օքսֆորդի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ հակաբորբոքային ազդեցությամբ ցավազրկողների հաճախակի օգտագործումը, ինչպես Դիկլոֆենակը կամ Իբուպրոֆենը, մեծացնում են սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Գիտնականները հետազոտել են 353 հազար հիվանդի հիվանդության պատմությունը և հայտնաբերել, որ նման դեղամիջոցների պատճառով ամեն հազար հիվանդին բաժին է ընկնում 3-ով ավել ինֆարկտի դեպք, որոնցից մեկը բերում է մահացու ելքի: Հետազոտողները նշում են, որ այն մարդիկ, ովքեր դեղամիջոցներն օգտագործել են կարճ ժամանակահատվածով, վախենալու պատճառներ չունեն:
Այս հետազոտության մասին զեկույցը հրապարակվել է «Լանցետ» բժշկական ամսագրում. մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան