Մենք ունեինք Պիզելիի պես ֆուտբոլիստի կարիք. Սլավոլյուբ Մուսլին
Սպորտ
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը rsport.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև թիմի նորեկ Մարկոս Պիզելիին:
«Պիզելիին ցանկանում էինք ձեռքբերել դեռևս 1 տարի առաջ: Մարկոսը հիանալի փլեյմեյքեր է, նա կարող է վերջին փոխանցումը կատարել, խաղը վերցնել իր վրա, նա շատ լավ է իրացնում ստանդարտները: Այս մրցաշրջանում մենք հենց այսպիսի ֆուտբոլիստի կարիք ունեինք: Պիզելին կարող է խաղալ Մաուրիսյո Պերեյրոյի հետ, և կազմում կունենանք 2 հիանալի հարձակվողական ոճի կիսապաշտպան: Կարևոր է, որ Մարկոսը հասկանում և խոսում է ռուսերեն, նա արդեն մերոնքական է դարձել թե՛ Կրասնոդարում, թե՛ ամբողջ Ռուսաստանում»,-նշել է մարզիչը:
Անդրադառնալով Յուրա Մովսիսյանին՝ մարզիչը նշել է.
«Մենք ցանկանում էինք նրան թիմում պահել: Սակայն Յուրայի՝ ակումբը լքելու ցանկությունը շատ մեծ էր»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում