Ընտրություններն Ադրբեջանում պետք է ընթանան եվրոպական ստանդարտներին համապատասխան. ԵԽԽՎ նախագահ
Ադրբեջան
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հանդես է եկել մայիսի 25-28-ը Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի ամփոփիչ զեկույցով, որում ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել երկրի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում`մարդու ժողովրդավարական ազատությունների պահպանումը: Նա կոչ է արել ամրապնդել Ադրբեջանի և Եվրոպայի խորհդրի միջև համագործակցությունը`հաշվի առնելով առաջիկա 2014թ. մայիսին Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու հանգամանքը. մեջբերում է Contact.az-ը:
«Անկախության ձեռքբերումից և Եվրոպայի խորհուրդ մտնելուց ի վեր` Ադրբեջանը զգալի փոփոխություններ է գրանցել եվրոպական արժեքների հիման վրա բարգավաճող հասարակություն կառուցելու ճանապարհին»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը և հավելել,-սակայն այդ կարևոր բարեփոխումները դեռևս ավարտին չեն հասցվել, և ես կոչ եմ անում երկրի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները: Հատկապես կարևոր է անհատի մտքի ազատությունը ապահովելու, օրենսդրական նորմերը պահպանելու և դրանք գործնականում Եվրոպայի խորհդրի ստանդարտներին համապատասխան կիրառելու պարտավորությունը»:
Անդրադառնալով հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին` Մինյոնը նշել է, որ դրանք կարող են դառնալ ժողովրդավարությունն ապացուցող կարևոր քայլ այդ երկրի կողմից: Նա կոչ է արել ընտրություններն անցկացնել եվրոպական ստանդարտներին համապատասխան, պլյուրալիզմի և ազատ ու բաց դեբատների մթնոլորտում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան