Պատիվ կլինի Ռոնալդուի դեմ խաղալը. Նեյմար
Սպորտ
Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով կատալոնական «Բարսելոնայի» հետ հնգամյա պայմանագիր է կնքելու, հայտարարել է, որ իր համար պատիվ կլինի Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալը:
21-ամյա հարձակվողը հույս էր հայտնել, որ «Ռեալի» հետ խաղերում իր թիմը հաղթող կլինի:
«Կրիշտիանուն մեծագույն ֆուտբոլիստ է: Ինձ համար պատիվ կլինի դաշտում դիմակայել նման խաղացողի: Հուսով եմ՝ «Ռեալի» հետ խաղերում մենք կհաղթենք»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Sambafoot-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը պաշտոնապես որպես «Բարսայի» ֆուտբոլիստ կներկայացվի հունիսի 3-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում