Հայտնի է Հայաստան-Մալթա հանդիպման մրցավարական կազմը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալի Մալթայի ընտրանուն:
Արդեն հայտնի է խաղի մրցավարական կազմը: Ինչպես ՀՖՖ-ից հայտնեցին Լուրեր.com-ին, մրցավարական կազմը լինելու է Իռլանդիայից: Գլխավոր մրցավար է նշանակված Առնոլդ Հանտերը:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Դանիայի ընտրանու հետ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում