«Գալաթասարայը» մերժեց «Բարսելոնային»
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, թուրքական «Գալաթասարայը» մերժել է կատալոնական «Բարսելոնայի»` Ֆերնանդո Մուսլերայի տրանսֆերը գնելու առաջարկը:
Կատալոնյան ակումբը դարպասապահի համար առաջարկել է 17 մլն եվրո: Թուրքական կողմը ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն եվրո:
Մուսլերան պետք է «Բարսելոնայում» փոխարինի Վալդեսին, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո»:
Թուրքական Սուպերլիգայում Մուսլերան անցկացրել է 33 հանդիպում և 34 գնդակ բաց թողել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում