Էրիկ Աբիդալը հայտարարեց «Բարսան» լքելու մասին
Սպորտ
«Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալը այս ամռանը կլքի կատալոնական ակումբը:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը հենց ամռանն էլ ավարտվում է: Ակումբից հեռանալու մասին նա հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ:
«Կցանկանայի շարունակել կարիերաս «Բարսելոնայում», սակայն ակումբը ապագան այլ կերպ է տեսնում: Ցանկանում եմ, որ մարզիչը ինձ մի քանի րոպե դաշտ դուրս բերի, որպեսզի կարողանամ հրաժեշտ տալ երկրպագուներին: Ես լքում եմ ակումբը, սակայն կարող եմ վերադառնալ: Դեռ առաջարկ չունեմ»,-Աբիդալի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Աբիդալը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2007-ից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում