Բախվել են փաստաբանի, Ֆիննախարարության և ՀՀ-ում Կորեայի դեսպանի ավտոմեքենաները. անչափահաս է վիրավորվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Գրանդ Քենդի» խանութի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Գիվի Հովհաննիսյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի 24 LL 616 համարանիշի, 27-ամյա Հայկ Մելիք-Ստեփանյանի վարած «Kia Optima» մակնիշի 015 LL 10 համարանիշի և 35-ամյա Էմիլ Ավետիսյանի վարած «Mercedes S 500» մակնիշի՝ 40 T 013 AM համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:
Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Այս պահին 1-03 շտապ օգնության բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերում անչափահաս մի տղայի:
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին:
«Volkswagen»-ի վարորդ Գ. Հովհաննիսյանը փաստաբանների պալատի փաստաբան է, «Kia»-ի համարանիշները հաշվառված են Ֆինանսների նախարարության հաշվեկշռում, իսկ «Mercedes»-ը սպասարկում է Հայաստանում Կորեայի հանրապետության հյուպատոսին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «Mercedes»-ի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան