Նախկին «Հայք»-ի Սյուզիի վերադարձն աղմկահարույց է լինելու
Այլ
Երգչուհի Սյուզի Շահբազյանին հայ հանդիսատեսը ճանաչեց ''Քամի փչի'' երգից, որը կարճ ժամանակահատվածում հիթ դարձավ: Այն հնչում էր լավագույն ակումբներում, քաղաքի մեքենաների մեջ և բոլորի ''ռինգտոնն'' էր դարձել: Սակայն երգչուհին ''ՀԱՅՔ''-ում երկար չմնաց, նա սկսեց երգել ''Հայ թիմում'', իսկ կարճ ժամանակ հետո Սյուզին զբաղվեց մեներգչուհու կարիերայով:
-''Քամի փչի'' երգը սիրողական մակարդակով էր արվել և քանի որ այն մեծ արձագանք ստացավ, որոշեցի զբաղվել երգով՝ ձայնագրելով նոր հիթեր,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սյուզին:
Չնայած, որ նա հեռուստաէկրաններին այժմ չի երևում, սակայն ձեռքերը ծալած չի նստել.''Արդեն մոտ տաս ամիս է՝ աշխատում եմ Պանարմենիան Մեդիա գրուպում, սկզբում միջազագային զարգացման բաժնի մասնագետ էի, իսկ հիմա արդեն երաժշտական բաժնում եմ աշխատում'': Իր աշխատանքային առաջարկի մասին Սյուզին նշեց.''Ես միշտ ''բարեկամական'' կապեր եմ ունեցել Արմենիա հեռուստաընկերության հետ, և գրեթե երբեք չի եղել նախագիծ, համերգ, հաղորդում, որ ես չմասնակցեմ և այդ հարաբերությունների հիման վրա էլ ստացվեց այս աշխատանքս'':
Երգչուհին նաև զբաղվել է ''Հայաստանի Ձայնը'' նախագծի կազմակերպչական հարցերով. ''Հիմա մեր բաժինը իրականացնում է ''Նոր Ալիք'' երաժշտական մրցույթը: Վերջերս Մոսկվա մեկնեցինք, որտեղ ես վարում էի մրցույթի օրագրերը'',- նշեց երգչուհին:
Այս ամենի հետ զուգահեռ Սյուզին չի մոռանում զբաղվել երգարվեստով.''Նոր տեսահոլովակ եմ պատրաստում, նոր երգ ունեմ, որն ինձ նվիրել է Արման Ղազարյանը, իսկ բառերը գրել է Արմենիա հեռուստաըկներության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Այս երգը իրականցնելու ենք Հայկոյի հետ, այն մեղեդային երգ է' դրական սիրո մասին, երգի մեջ չի լինի ոչ մի տանջանք'':
Երգչուհու խոսքերով նոր տեսահոլովակը աղմկահարույց կլինի.''Այն երգը, որ պատրաստում եմ, հաստատ իր մասին խոսելու առիթ կտա'': Նա նաև վստահ է, որ կա երկպագուների մի մաս, որ դեռ սպասում է իր նոր երգերին և ոչ միայն երկրպագուները. ''Բոլոր ընկերներս ամեն օր ինձ հարցնում են' ինչու հիմա չեմ երգում, և դա եղավ պատճառ, որ մեր գլխավոր պրոդյուսերը որոշեց երգի բառեր գրել ինձ համար'':
Խոսելով անձնականի մասին՝ Սյուզին առանձնացրեց մի քանի կետեր, որ պետք է ունենա իր սիրելի տղամարդը.''Ես ինձ համար իդեալներ չեմ ստեղծում, բայց տարիքի հետ փորձում եմ ավելի կշռադատված լինել' մտածել գլխով, ոչ թե սրտով: Իմ կոքին հիմա ոչ ոք չկա, իսկ ինչ վերաբերում է այն տղամարդուն ով կլինի կողքիս, պետք է ոչ մի լարվածության մեջ չդնի ինձ, ես ինքս միշտ ինձ չափերի մեջ եմ պահում: Իսկ հիմա իմ սիրտն ազատ է'',-նշեց երգչուհին:
Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը/ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան