Աննա Բաբայանն ու սիրելին կմեկնեն Իսպանիա
Հասարակություն
Մանեքենուհի Աննա Բաբայանը, ով այժմ հանդես է գալիս «Կարգին սերիալում», հունիսի 1-ին մեկնելու է Հայաստանից: Աննան տարվա ընթացքում երեքից վեց ամիս Իսպանիայում է լինում, քանի որ այնտեղ աշխատանք ունի:
Փետրվարին, երբ նա պատրաստվում էր մեկնել Հայաստանից «Կարգին սերիալում» նկարահանվելու առաջարկ ստացավ և Հայաստանում մնալու որոշում կայացրեց, թեև արդեն տոմս էր ձեռք բերել: Այս անգամ նա հստակ մեկնելու է. հունիսի 1-ին նա վերջին անգամ կնկարահանվի «Կարգին սերիալում» և նույն օրն էլ նկարահանումներից հետո կմեկնի Իսպանիա:
«Այս անգամ հնարավոր է ավելի երկար մնամ Իսպանիայում: Ես պարբերաբար վերադառնում եմ Հայաստան, սակայն, ամենայն հավանականությամբ, հաջորդ այցս ավելի կարճ ժամանակով կլինի: Ամեն ինչ Իսպանիայում գործերիս ընթացքից է կախված: Մենք դիմահարդարման սրահ ունենք Իսպանիայում և այնտեղ այդ սրահի գործերով եմ զբաղված լինելու»,- esyes.am-ին հայտնեց մանեքենուհին:
Աննայի և նրա ընտրյալի' Ալենի սիրո պատմության մասին esyes.am-ը պատմել է ընթերցողներին: Արդեն մեկ տարի է, ինչ զույգը միասին է: Մանեքենուհուց տեղեկացանք, որ սիրելիի հետ դեռ չեն նշանադրվել, ամուսնության մասին ևս Աննան առայժմ դժվարացավ հստակ խոսել, քանի որ առաջիկայում դեռ չեն նախատեսում ամուսնանալ. «Ես կմեկնեմ Իսպանիա, որից մեկ ամիս անց սիրելիս էլ ինձ կմիանա: Սակայն դեռ չգիտեմ' ինչքան ժամանակ նա կմնա ինձ հետ»:
Աննայից տեղեկացանք, որ առայժմ Իսպանիայի քաղաքացի դառնալ չի ցանկանում. «Քաղաքացիության համար դեռ չեմ ուզում դիմել, սակայն եթե դիմեմ, խնդիր չի լինի, քանի որ ես Իսպանիայում սեփականություն ունեմ: Դա արդեն երաշխիք է, որ քաղաքացիություն ստանամ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան