Կանանց կողոպտած «Յոժը» չհասցրեց ավարի գումարով նշել իր ծնունդը
Արտակարգ Պատահար
Այսօր՝մայիսի 30-ի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզութան բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում կողոպուտներ կատարած անձին:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, նշված անձը նախկինում մի շարք գողություններ կատարելու համար դատապարտված Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ 29-ամյա Հակոբ Տաշչյանն է՝ մականունը՝ Յոժ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա կեսօրին Երվանդ Քոչար փողոցում կողոպտել է մի կնոջ. պարանոցից պոկել և թռցրել է ոսկյա վզնոցը, իսկ որոշ ժամանակ անց նույն եղանակով Գարեգին Նժդեհ փողոցում կողոպտել է մեկ այլ կնոջ՝ հափշտակելով ոսկյա վզնոցը: Գ. Շամշյանը հայտնում է, որ Շենգավիթի ոստիկաններն արդեն պարզել են, թե որ գրավատանն է հանձնել հափշտակված վզնոցները: Ի դեպ, Յոժ մականվամբ Տաշչյանը այսօր պետք է նշեր իր ծննդյան օրը և այն նշելու համար «բանկետնի» էր պատվիրել Հրազդանի կիրճում գտնվող Գետափ ռեստորանային համալիրում, սակայն «հարամ քայլի» համար չկարողացավ նշել իր ծնունդը, քանի որ Երևանի վարչության ոստիկաններն ու Շենգավիթի ոստիկանները հայտնաբերեցին նրան այն ժամանակ, երբ տուժված կանայք ոստիկանությունում կատարվածի առթիվ հայտարարություններ էին տալիս: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ունի լուրջ կասկածներ, որ Հ. Տաշչյանը հնարավոր է նախկինում ևս նմանատիպ հանցագործություններ կատարած լինի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան