«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են 

Ոստիկանություն պարզաբանումը հոգեբուժարան տեղափոխված կնոջ վերաբերյալ

Հասարակություն

Վերջին օրերին զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի 152 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին ոստիկանների և հոգեբույժի մասնակցությամբ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան, քանի որ տվյալ շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինությունը ցանկացել է շինարարական փոփոխություններ կատարել, ինչին դեմ է եղել Ա.Նազարեթյանը:

Հրապարակումներից մեկում նշվել է նաև, որ դրանից օրեր առաջ համայնքային ոստիկանության ծառայողը մոտեցել է նրա հարևաններից մեկին և հորդորել, որ նա ստորագրի մի թղթի տակ' առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի, սակայն վերջինս և նույն շենքի մյուս բնակիչները հրաժարվել են ստորագրել:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը:

2013 թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գործող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցների կոլեկտիվ դիմումն այն մասին, որ իրենց սրճարանի հարևանությամբ գտնվող Կոմիտաս 56 շենքի բնակիչ Ամալյա Նազարեթյանը պարբերաբար այցելում է սրճարան և հաճախորդների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնում իրենց հասցեին' խանգարելով սրճարանի բնականոն աշխատանքը:



Դիմումատուները խնդրել են ձեռնարկել միջոցներ՝ վերջինիս հոգեկան վիճակը պարզելու համար, քանի որ նրա մոտ նկատվում են տարօրինակություններ և շեղումներ:

Հիշյալ դիմումի կապակցությամբ նյութերի նախապատրաստումը հաձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս բացատրություններ է վերցրել «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից, ովքեր պնդել են դիմումում նշված հանգամանքները: Հիշյալ շենքի բնակիչներ Գ. Հ.-ն և Մ. Թ.-ն բացատրություններով հայտնել են, որ իրենք երբևէ չեն շփվել Ա.Նազարեթյանի հետ և նրա հոգեկան վիճակի վերաբերյալ միայն կարող են նշել, որ վերջինս դրսևորել է տարօրինակ վարքագիծ:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջների համաձայն՝ Ա.Նազարեթյանի հոգեկան վիճակը հետազոտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից միջնորդություն է արվել առողջապահական մարմիններին:

Միջնորդության կապակցությամբ 2013 թ. մայիսի 13-ին Ա.Նազարեթյանի բնակարան է այցելել շտապօգնության համապատասխան խումբը՝ հոգեբույժի գլխավորությամբ: Վերջինիս խնդրանքով հիշյալ բնակարան է այցելել նաև համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա.Բարբարյանը՝ հասարակական կարգի ապահովման համար: Նա կանգնել է բնակարանի մուտքի դռան մոտ, իսկ հոգեբույժը շուրջ 1 ժամ 30 րոպե Ա.Նազարեթյանի հետ զրուցելուց հետո որոշում է կայացրել նրան տեղափոխել ՀՀ ԱՆ Ավանի հոգեբուժական կլինիկա՝ ստացիոնար հետազոտման ենթարկելու համար:

Հոգեբույժի և նրա հետ բնակարան այցելած բուժաշխատողների ուղեկցությամբ Ա.Նազարեթյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, իսկ ոստիկանության ծառայողը նշված վայրում ընդամենը պահպանել է հասարակական կարգը և որևէ կերպ չի միջամտել բուժաշխատողների գործողություններին:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վարդան Հովհաննիսյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանը նույնաբովանդակ բացատրություններով պնդել են վերոգրյալը և հավելել, որ դիմումի վերջնական ընթացքը լուծելու համար զանգահարել են ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, որտեղից տեղեկացրել են, որ համապատասխան բժշկական հանձնաժողովի և դատարանի որոշմամբ Ա.Նազարեթյանի նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում: Վարդան Հովհաննիսյանը և Արարատ Բարբարյանը նշել են, որ իրենք ղեկավարվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջներով և սահմանված կարգով միջնորդություն են արել առողջապահական մարմիններին՝ Ա.Նազարեթյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Բացի այդ, նշել են, որ ոստիկանության որևէ ծառայող Կոմիտաս 56 շենքի որևէ բնակչի չի հորդորել թղթի տակ ստորագրել՝ առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներ Գ. Չ.-ն և Ն. Ա.-ն նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնին հասցեագրած դիմումը գրել են ինքնակամ, այդ հարցում ոչ ոք իրենց չի ուղղորդել և դիմումը նպատակ է հետապնդել կանխելու Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը, քանի որ նրա մոտ նկատել են հոգեկան շեղումներ: Հավելել են, որ իրենք «Իդեալ» խանութի տնօրինության և աշխատակիցների հետ որևէ առնչություն չունեն և վերոհիշյալ դիմումը գրելու համար վերջիններիս կողմից որևէ միջամտություն չի եղել:

Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի բնակիչ Մ. Թ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը իրենց շենքի բնակիչ է, սակայն ինքը որևէ շփում չի ունեցել նրա հետ, ուստի չի կարող նրա վարքագծի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել: Հավելել է, որ ինքը երբևէ չի լսել, որ «Իդեալ» խանութի տնօրինության կամ աշխատակիցների ու Ա.Նազարեթյանի միջև եղած լինեն տարաձայնություններ: Նշել է, որ ոստիկանության որևէ ծառայող իրեն չի հորդորել ինչ որ թղթի տակ ստորագրել՝ առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:

Նշված հանգամանքները հաստատվել են Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի այլ բնակիչների հետ անցկացված զրույցներով, ովքեր հրաժարվել են գրավոր բացատրություններ տալ և պատճառաբանել, որ իրենք արդեն հոգնել են Ա.Նազարեթյանի հետ կապված հարցի քննարկումից, քանի որ ամբողջ օրը լրագրողները նույն հարցի կապակցությամբ հեռախոսազանգերով և այցելություններով անհանգստացնում են իրենց:

Ի դեպ, նշված հասցեի երկու բնակիչներ դեռևս 2011 թ. մարտի 18-ին դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ մտահոգություն հայտնելով իրենց հարևանուհու տարօրինակ վարքի կապակցությամբ:







ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի հերթապահ բժիշկ Գ. Բ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը ներկայումս գտնվում է իրենց կլինիկայում, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում:

Ամալյա Նազարեթյանի բուժող բժիշկ, ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի 3-րդ բաժանմունքի բժիշկ Գ. Փ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը 2013 թ. մայիսի 13-ին շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել է իրենց կլինիկա' «Սուր հոգեշարժական գրգռվածություն» նախնական ախտորոշմամբ: 2013 թ. մայիսի 14-ին Ա.Նազարեթյանը զննվել է բժշկական հանձնաժողովի կողմից, նա եղել է խիստ լարված, ագրեսիվ, փորձել է հարվածել բուժաշխատողներին, հայհոյել է և արտահայտել թունավորման հայցամոլական զառանցական մտքեր ու թշնամաբար է տրամադրված եղել շրջապատի նկատմամբ: Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն' Ա.Նազարեթյանը հոգեկան վիճակով համարվել է իր և շրջապատի նկատմամբ վտանգ ներկայացնող հիվանդ, ուստի ստացիոնար բուժման կարիք է ունեցել: Քաղաքացի Ա.Նազարեթյանին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու նպատակով կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանը դիմել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, 2013 թ. մայիսի 18-ին վճիռ է կայացրել Ա.Նազարեթյանին ենթարկել հիվանդանոցային հարկադիր բուժման' ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ում:

Բժիշկ Գ. Փ.-ն հավելել է, որ Ա.Նազարեթյանն իրենց կլինիկայում հաշվառված չի եղել և կհաշվառվի կլինիկայից դուրս գրվելուց հետո: Նա նշել է նաև, որ որևէ մեկն իրենց չի ուղղորդել, չի խնդրել, որ Ա.Նազարեթյանին ընդունեն իրենց կլինիկա, այլ իրենք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց պարտականությունները: Ա.Նազարեթյանը հիշյալ կլինկա ընդունվելիս ու դրանից հետո երբևէ չի հայտնել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Բժիշկն ավելացրել է, որ Ա.Նազարեթյանը դեռևս գտնվում է հոգեշարժական գռգռվածության վիճակում, արտահայտում է զառանցական մտքեր և չի կարող բացատրություն տալ:

Բացատրությանը կից բժիշկը ներկայացրել է դատարանի վճռի և իրենց կողմից կազմված եզրակացության պատճենները:

Համաձայն նշված վճռի՝ Ա.Նազարեթյանը հայտարարել է, որ իր բնակարանի հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցները բժիշկ Գ. Փ.- ի ընկերներն են և վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն' իրեն տեղափոխել են հիվանդանոց: Այդ նույն սրճարանի աշխատակիցները բազմիցս փորձել են իրեն թունավորել:

Հարկ է նշել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի վերոհիշյալ աշխատակիցների կողմից ոստիկանության Արաբկիրի բաժնին նախկինում ևս 2 դիմումներ են հասցեագրվել' Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը կանխելու համար: Դրանց կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Նազարեթյանը պարտավորվել է այլևս չանհանգստացնել սրճարանի աշխատակիցներին:

Իր հերթին Ա.Նազարեթյանը տարբեր ժամանակահատվածներում տարբեր բնույթի 3 դիմում է հասցեագրել ոստիկանության Արաբկիրի բաժին' օլիգարխների կողմից իր տունը վերցնելու, իր բնակարանից գողություն կատարելու և իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենաների կողմից իր անդորրը խանգարելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել, ուստի դրանք եզրակացությամբ կցվել են կարգագրին:

Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ զանգվածային լրատվության միջոցներում նշված հանգամանքները չեն հաստատվել:

Ա.Նազարեթյանին ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տեղափոխելիս ոստիկանության Արաբկիրի բաժնի որևէ ծառայողի կողմից նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ ոստիկանության ծառայող Ա.Բարբարյանի ներկայությունը հասարակական կարգն ապահովելու նպատակ է հետապնդել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները կարգապահական բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի նպատակահարմար է ուսումնասիրության արդյունքները թողնել անհետևանք' առանց ծառայողական քննություն կատարելու:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան
Ամենադիտված