Ժողովրդագրական աղետ
Հայկական Մամուլ
«Ժողովրդագրական աղետ» այս արտահայտության մասին շատ է խոսվում: Օրերս լսեցի, թե միջազգային ինչ-որ օրենքների համաձայն, եթե Հայաստանի բնակչության թիվը, տնտեսական պատճառներից ելներով, կտրուկ նվազի, հասնի 1 մլն-ի, ապա պետությունը կճանաչվի սնանկ, եւ մեզ կներվի միլիարդավոր արտաքին պարտքը: Իբր սա է պատճառը, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որ հեռանանք մեր երկրից:
Միջազգային իրավունք նոր եմ ուսումնասիրում, եւ դժվար է ասել, թե նման կարծիքն ինչքանով է համապատասխանում իրականությանը: Փաստն այն է, որ բնակչության թիվը կտրուկ նվազում է, իսկ մնացողներն էլ գերադասում են ապրել Երեւանում, սահմանամերձ գյուղերը դատարկվում են:
Երկրի բնակչության մեծամասնությունը կենտրոնացնելով մայրաքաղաքում՝ հիանալի թիրախ է պատրաստվում թշնամու համար: Մեր ժողովրդագրութունն օրերս էլ ծաղրի առարկա դարձրեց Ադրբեջանի նախագահը՝ ասելով, որ Հայաստանից տարեկան 80-100 հազար մարդ է արտագաղթում, իսկ իրենք՝ ադրբեջանցիները, նապաստակների պես են բազմանում: «Հրապարակ»-ին ուղղված նամակում գրում է ցմահ բանտարկյալ, հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Մհեր Ենոքյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 31-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը