Անշարժ գույքի գործարքների քանակի աճն ապրիլին չպահպանվեց
Հայկական Մամուլ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15824 գործարք, ինչը 2,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ մարտի եւ 16,7 տոկոսով բարձրՙ 2012-ի ապրիլի գործարքների համեմատ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել, ինչը չի պահպանվել ապրիլին:
Օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 3 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ աճելՙ 17,5 տոկոսով: 4008 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 74,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առուվաճառքի գործարքների 63,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատՙ աճել 4 տոկոսով:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը