«Սպայկա» ընկերությունը 10 միլիոն դրամի պարտք է կուտակել Շիրակի մարզում
Հայկական Մամուլ
Մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պարտք է կուտակել նաեւ Շիրակի մարզում: Ընկերությունը կրկին կարտոֆիլ է մթերել այդ մարզից ու ամիսների ընթացքում մոտ 10 միլիոն դրամի պարտք կուտակել: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից: Վերջինս հաստատեց, որ ընկերությունն իրենց մարզում եւս գյուղացիներին ու ֆերմերներին պարտք է. «Անկեղծ ասած, կոնկրետ թիվը չգիտեմ, բայց գիտեմ, որ 10 միլիոնից ավել էր: Հիմնականում ընկերությունը պարտք է 12 ֆերմերների եւ գյուղացիների: Ընկերության ներկայացուցիչները եղել են մեր գյուղվարչությունում ու ասել, որ կմարեն իրենց պարտքերը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը