Լեւոն Մարտիրոսյանն Ուելսի արքայազն Չարլզին դիմավորողների «ակտիվ» մասնակիցներից էր
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանն Ուելսի արքայազն Չարլզին դիմավորողների «ակտիվ» մասնակիցներից էր: Նա անգամ ավտոմեքենայի դուռն էր բացում, որ արքայազնն իջներ մեքենայից: «Ժողովուրդ»-ը փորձեց Մարտիրոսյանից պարզել՝ արդյոք նա մոռացել է, որ այժմ ԱԺ պատգամավոր է, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի օգնականը: «Ես դիմավորել եւ ճանապարհել եմ, բայց դուռ չեմ բացել: Ես «Երեւա՛ն, իմ սեր» ծրագրի խորհրդի անդամ եմ, ուրիշ այլ բան չկա»,-նշեց պատգամավորը, ով մասնակցել է արքայազնի պատվին կայացած ճաշին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը