ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների սուր քննադատական ելույթները բավական թանկ են նստել ընդդիմության վրա
Հայկական Մամուլ
ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների սուր քննադատական ելույթները բավական թանկ են նստել ընդդիմության վրա. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է պատժել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությանը՝ նրանց պատգամավորներին չընդգրկելով միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմում, գործուղումների մեկնող խմբերում: Ընդ որում, ընդգծված բացասական վերաբերմունքը հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդեպ առավել քան նկատելի է, որովհետեւ թեեւ ՀԱԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, սակայն նրա պատգամավորները գրեթե չեն մեկնում գործուղումների, փոխարենը ՀՀԿ խմբակցությունից միանգամից մի քանի հոգի է ընդգրկվում պատվիրակությունների կազմում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը