Համայնքի երկու գրադարաններն առաջիկայում փակվելու են
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում գործող երկու գրադարաններն առաջիկայում փակվելու են, իսկ աշխատակիցները դառնալու են գործազուրկ: Բացի այս, գրքերը հատկացվելու են համայնքի դպրոցին: Տեղեկությունը ճշտելու համար թերթի լրագրողը զրուցել է համայնքապետի աշխատակազմի ղեկավար Անուշ Լևոնյանի հետ:
«Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել, հնարավոր է՝ գրադարանները չփակվեն, և դրա փոխարեն մեկ այլ բան լինի: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Ուղղակի ասել են, որ օպտիմալացման շրջանակներում կրճատումներ են կատարվելու: Հիմա կարող է գրադարանները չլինեն, բայց մեկ այլ բան լինի,- ներկայացրել է աշխատակազմի ղեկավարը:
Նշենք, որ երկու գրադարաններում չորս մարդ է աշխատում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը