Ինչո՞ւ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը չկայացավ
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը չկայացավ, չնայած ամեն հինգշաբթի կուսակցականները հավաքվում էին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը «պատրաստ» չի եղել նիստին, քանի որ նա այս անգամ պետք է ներկայացներ իր մտադրությունները, թե մարզպետերի շրջանում ինչ կադրային փոփոխություններ է ցանկանում իրականացնել:
Թերթը փորձել է ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու կուսակցությունն իր ամենշաբաթյա նիստը չարեց: «Բայց էդ քո ի՞նչ գործն է, թե ինչու չենք անում:
Մեր կանոնադրությամբ՝ ամիսը մեկ պետք է լինի, եթե հարկ է լինում, շատ ենք անում»,- ասել է նա: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք պատճառը եղել է այն, որ ՀՀԿ առաջնորդը կադրային փոփոխությունների հարցում դեռևս չի կողմնորոշվել, Սահակյանը նշել է.
«Դա հնարովի տեսակետ է, որը փորձվում է շահարկվել: Սերժ Սարգսյանը, եթե կադրային խնդիրներ է լուծում, չեմ կարծում՝ պետք է պատրաստվի կամ նախապատրաստվի: Ամեն ինչն իր ժամանակին է անում և շատ դիպուկ, այնպես որ, մենք նման խնդիր չունենք, որպեսզի քննարկենք»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը