Եթե Մոուրինյուն ավելի համեստ լիներ, դա ձեռնտու կլիներ բոլորին. Գուտի
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին. տեղեկացնում է իսպանական մամուլը։ Գուտին կարծում է, որ պորտուգալացի մասնագետին պակասում է համեստությունը։
«Մոուրինյուի աշխատանքը հիասթափեցրեց բոլոր նրանց, ովքեր ցավում են «Ռեալի» համար։ Նրանից ավելի շատ բան էինք ակնկալում, սակայն հարցը միայն մրցանակները չեն։ Երբ ակումբը հայտնվեց դժվարին կացության մեջ, նա չաջակցեց։ Եթե նա մի փոքր համեստություն ցուցաբերեր և մնար «Ռեալում», ապա դա ձեռնտու կլիներ բոլորին»,-հայտարարել է Գուտին։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն այս ամռանը լքում է «Ռեալը»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում