Լեոնարդոն որակազրկվեց 9 ամսով, ՊՍԺ-ն միավորներ կորցրեց (տեսանյութ)
Սպորտ
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն 9-ամսյա որակազրկման ենթարկվեց Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «Վալանսենի» հետ խաղից հետո իր պահվածքի համար. տեղեկացնում է Le Parisien-ը:
Սրա հետ կապված՝ ՊՍԺ-ից 3 միավոր հանվեց, արդյունքում՝ ակումբը հաջորդ մրցաշրջանը կսկսի մինուս 3 միավորից։
Հիշեցնենք, որ Լեոնարդոն վիճել էր հանդիպման մրցավարի հետ Տիագո Սիլվայի կարմիր քարտի պատճառով և նույնիսկ հրել մրցավարին, ինչը կարգապահության կոպիտ խախտում է համարվում: Ինքը տնօրենն ավելի վաղ հերքել էր իր մեղքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում