Արթուր Սարկիսովը վերադառնում է «Լոկոմոտիվ»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» ֆուտբոլիստ Արտուր Սարկիսովը հայտարարել է, որ մտադիր չէ հաջորդ մրցաշրջանում մնալ ակումբում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքները պատկանում են «Լոկոմոտիվին», իսկ «Վոլգայում» նա հանդես է գալիս վարձավճարով;
«Հունիսի 1-ից վերադառնում եմ «Լոկոմոտիվ»։ Այժմ արձակուրդ է, իսկ հետո հավաքները կսկսվեն: Հուսով եմ՝ ինձ հետ հույսեր են կապում: Մրցարջանի ընթացքում հետևել եմ «Լոկոմոտիվին»: Դժվար է միանշանակ ասել՝ ինչն է թիմի անհաջողությունների պատճառը: Կարծես թե թիմը ունի և՛ լավ ֆուտբոլիստներ, և՛ լավ մարզիչ: Ժամանակ է անհրաժեշտ: Այն հանդիպումները, որոնք դիտել եմ, «Լոկոմոտիվը» որակյալ խաղ է ցուցադրել: 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում