«Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի
Արտակարգ Պատահար
Մայիսի 31-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարի ջրատարի խողովակների մոտակայքից դուրս են բերել Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ՝ 1957թ. ծնված Ս. Հովհաննիսյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան