Հրայր Թովմասյանը պատասխանեց Վահան Հովհաննիսյանին
Քաղաքական
ԱԺ անցած քառօրյայի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը Արմեն Աշոտյանին, Հրայր Թովմասյանին և մի շարք այլ նախարարների և կառավարության անդամների ասաց. «Դուք որ առանձին մի տեղ դնեք ձեր թեկնածությունը, և ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի ոստիկանապետը ու դատախազը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլ դուք կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք: Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մեկ ձայն հավաքել։ Դուք ստեղծել եք մի սիստեմ, որի միջոցով անընդհատ վերարտադրվում եք և մեզ ասում եք՝ դե մենք հաղթել ենք, սա էլ քաղաքական գնահատական է: Ես էլ ձեզ հարց եմ տալիս՝ մի՞թե դուք չեք տեսնում, թե ինչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնում եք, չէ՞, ուրեմն եկեք՝ մեզ հետ ազնիվ եղե՛ք»:
Այսօր ԱԺ-ում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ այդ հայտարարությանը. «Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում: Դեռևս 12 տարի առաջ, երբ ընդհանրապես ոչ ոք ինձ չէր սատարում, իմ ընտրատարածքում այնքան ձայն եմ հավաքել, որ չգիտեմ՝ ինքը ընդհանրապես որևէ ընտրատարածքում այդքան ձայն երբևէ հավաքել է, թե՝ ոչ»:
Վերջինս նաև Վահան Հովհաննիսյանին խորհուրդ տվեց հետևել, թե իր կուսակցությունը որքան ձայն է ստացել այն տեղամասերում, որտեղ ինքն է քվեարկել, և ով ինչքան է հավաքել այն ընտրատեղամասերում, որտեղ հենց ինքը Թովմասյանն է ձայն ստացել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան