Թբիլիսիում տեղի կունենա հայ-վրացական հարաբերությունների կլոր սեղան-քննարկում. Грузия online
Արտաքին Քաղաքական
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կլոր սեղանի շրջանակներում տեղի կունենա «Հայ-վրացական հարաբերություններ. նոր հեռանկարներ» խորագրով երկխոսություն. գրում է Грузия online-ը:
Հանդիպումը կազմակերպվելու է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառման կազմակերպիչը վրացական կողմից Լևան Միքելաձեի հիմնադրամն է և Կոնֆլիկտների և բանակցությունների հետազոտական կենտրոնը: Իսկ հայկական կողմից որպես կազմակերպիչներ հանդես են գալիս Կովկասի ինստիտուտն ու Իրավունքի և քաղաքականության հետազոտության կենտրոնը:
Հանսիպմանը ներկա կգտնվեն նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ջավախքից: Կողմերը քննարկելու են երկու երկրների միջև հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քաղաքականություն, մշակույթ, Հայաստանի և Վրաստանի եվրաինտեգրացման հեռանկարներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում