«Մի՛ աջակցեք գողերին». բողոքի ակցիա՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ
Հայաստան
Այսօր՝ մայիսի 31-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, «Հայ Ազգային Կոնգրեսի» երիտասարդական միությունը անցկացնում է բողոքի ցույց:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, դատապարտում են ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը։ Վերջիններս նաև պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումը ՀԱԿ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, և անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:
Նրանք կոչ էին անում հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սկզբունքներին և անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան «Ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին», «Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք» «Մի՛ աջակցեք գողերին» գրություններով պաստառներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից