Վիկտոր Վալդեսը մնաց «Բարսելոնայում»
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը փոխել է ակումբից հեռանալու իր որոշումը: Նա նշել է, որ մինչև պայմանագրի ավարտը մնալու է «Բարսայում»:
«Հոգեպես ես շատ եմ հոգնել: Սակայն պատրաստ եմ ավարտին հասցնել «Բարսայի» հետ պայմանագիրս: Շնորհակալ եմ ակումբին նոր պայմանագիր առաջարկելու համար, սակայն հաջորդ ամռանը կլքեմ «Բարսան»: Մինչ այդ ինձ արժանի փոխարինող գտնելու համար բավականին ժամանակ կա»,-Վալդեսի խոսքերը մեջբերում է sport.es-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վալդեսը հայտարարեց ակումբը այս ամռանը լքելու ցանկության մասին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում