Վարդան Մինասյանն ու Ռաֆայել Նազարյանը կհանդիպեն լրագրողների հետ
Սպորտ
Հունիսի 6-ին, ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հունիսի 7-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը:
Հունիսի 5-ին, ժամը 12:00-ին «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հունիսի 6-ին ժամը 19:00-ին «Հրազդան» մարզադաշտում կկայանա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա ընտրական հանդիպումը: Մուտքն ազատ է. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում