Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին Ռյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետո Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) 

ԱԻ նախարարությունում արտակարգ է ամեն ինչ (լուսանկարներ)

Հայաստան

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրան դիմավորեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։

Հանդիսավոր ընդունելության կապակցությամբ հրապարակում շարված հրշեջ-փրկարարական անձնակազմի ողջունից հետո ԼՂՀ նախագահը, նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ, մոտեցավ ծանոթանալու ԱԻՆ տեխնիկական զինվածությունը ներկայացնող ցուցադրությանը։

Այնուհետև մեկնարկեց ցուցադրական ուսումնավարժությունը։ Ըստ սցենարի՝ բազմահարկ շենքում տեղի էր ունեցել գազի արտահոսք և պայթուն: Պայթունի հետևանքով փլուզվել են շենքի աստիճանավանդակներն ու տանիքը, վերին հարկերում հրդեհ էր բռնկվել։ Կային պայմանական տուժածներ և անհրաժեշտ էր իրականացնել անհետաձգելի փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ:

Վարժանքը դիտելուց հետո ԼՂՀ նախագահը շրջեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պոլիկլինիկայում և ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնին։

Ներկա գտնվելով ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցությանը՝ Բակո Սահակյանը մասնավորապես ասաց.

- Ես արդեն մի քանի անգամ հանդիպել եմ Ա. Երիցյանին ու քննարկել համագործակցության տարբեր ծրագրեր։ Ինչպես գիտեք, Արցախն ամեն օր է արտակարգ իրավիճակում և մեր տարածքային պաշտպանության պլանի համաձայն՝ արտակարգ իրավիճակների ծառայութունները մեր անվտանգության անբաժան մասն են կազմում։ Դեռևս 2 տարի առաջ եմ լսել ԱԻՆ-ում կատարվող աշխատանքների մասին, տեսնում եմ, թե ինչ բարձր մակարդակի է հասել նախարարությունը և խիստ շահագրգռված եմ, որ Լեռնային Ղարաբաղում ևս պատրաստվածության նման մակարդակ ապահովվի։ Այս հանդիպումը նախադրյալներ է ստեղծում ավելի սերտ աշխատանքի համար։ Կարծում եմ, որ մենք միասին իրականացնում ենք մի ծառայություն, որն ուղղված է անվտանգության ապահովմանը։ Մենք մեր համեստ ծառայությունն ենք մատուցում մեր մայր հայրենիքին' Հայաստանին։

ԱԻ նախարար Ա. Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ԼՀՂ նախագահին, նշեց.

- Այս այցն առավել պարտավորեցնող է մեզ համար։ Մեր համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և մենք պիտի ամեն ինչ անենք, որ ԼՂՀ արտակարգ իրավիճակների ծառայությունները լինեն նույն մակարդակի վրա, որը տեսնում եք այստեղ։ ԼՀՂ փրկարար ուժերը հաճախ են մասնակցում այստեղ անցկացվող ուսումնավարժություններին, և պայմանավորվածության համաձայն'շուտով համատեղ վարժանք կկազմակերպենք նաև Արցախում։ Մի քանի ամսվա ընթացքում ճգնաժամային կառավարման կենտրոն կհիմնվի նաև Լեռնային Ղարաբաղում, որը մշտական օնլայն կապի մեջ կլինի ԱԻՆ ՃԿԿ-ի հետ։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։ 2012 թ. ՀՀ ԱԻ նախարարությունը 2 մեքենա է նվիրել ԼՂՀ իր գործընկերներին: Դրանցից մեկը հատկացվել է տեղի փրկարար ծառայությանը: Այն «Ուրալ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա է, որը կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքի մեջ հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։ Ավտոմեքենան ունի 15 նստատեղ, սրահի ջեռուցման առանձին համակարգ, թեյի և սուրճի պատրաստման էլեկտրական սարքավորում, ջրի տարա, փրկարարական տարբեր գործիքներ, դեղորայք և տաք ծածկոցներ: Մյուսը՝ «Նիվա» մակնիշի մեքենա է՝ տեխանվտանգության կենտրոնի համար, որը կարող է օգտագործվել նաև որպես փորձաքննությունների շարժական լաբորատորիա։

Այս անգամ ՀՀ ԱԻ նախարարությունը ԼՂՀ փրկարար ծառայությանը նվիրեց «ԶԻԼ-131» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա և 2 էլեկտրական ենթակայան։

ԼՂՀ ՓԾ տնօրեն, գնդապետ Արթուր Հարությունյանի խոսքերով՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում արտակարգ է ամեն ինչ.
- Մենք միշտ էլ համագործակցել ենք նախարարության հետ, իսկ հիմա ավելի սերտ պիտի աշխատենք։ Տեսնում ենք, որ տեխնիկական բազան զգալիորեն թարմացել է, կա ժամանակակից ճգնաժամային կառավարման կենտրոն, աշխատանքի լավ պայմաններ, որոնք նպաստում են արդյունավետության բարձրացմանը։ Մեր ծառայությունն էլ հագեցած է գրեթե նույն միջոցներով, որը բավարարում է լիարժեք աշխատելու համար, իսկ ԱԻՆ-ը մշտապես աջակցում է մեզ։ Առաջիկայում նախատեսում ենք համատեղ վարժանք անցկացնել, որը կօգնի ավելի բարձրացնել մեր մասնագետների պատրաստվածությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին
Ամենադիտված