Կարկուտ՝ Արագածոտնի մարզում
Արտակարգ Պատահար
Մայիսի 31-ին՝ ժամը 14.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան