Ռոբերտ Արզումանյանը՝ խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեյ»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը sports.kz կայքի կողմից ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Ակտոբեյ»-ի հայազգի ֆուտբոլիստի վնասվածքից հետո կենտրոնական պաշտպանի դիրքից աջ պաշտպանի դիրք տեղափոխությունը համոզիչ էր: Ընդ որում, նա ոչ միայն հասցնում է կատարել իր պարտականությունները, այլև միանում է գրոհներին: Երեկ նա «Իրտիշի» հետ խաղում դարձավ գոլի հեղինակ»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում