Կարկուտի հետևանքով պտղատու ծառեր են վնասվել
Արտակարգ Պատահար
Մայիսի 31-ին՝ ժամը 16.43-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզաբանելու համար:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան