4 հայ մարզիկի շնորհվեց «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումը
Սպորտ
Մայիսի 21-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում էր շնորհվել Վաչիկ Եղիազարյանին՝հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևում, Արմեն Կարապետյանին պաուերլիֆտինգ մարզաձևում, Անդրանիկ Կարապետյանին ծանրամարտ մարզաձևում, Գոռ Ներկարարյանին աթլետիկա մարզաձում: Մայիսի 31-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Արմեն Կարապետյանին, Անդրանիկ Կարապետյանին և Գոռ Ներսիսյանին հանձնեց միջազգային սպորտի վարպետի վկայականները և կրծքանշանները: Նախարար Վարդանյանը նրանց մաղթեց նոր սպորտային հաջողություններ, որը անհրաժեշտ է ոչ միայն մարզիկներին, այլ նրանց հաջողություններին սպասող և դրանցով ոգևորվող հազարավոր մարզասերներին. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում