«Նախախորհրդարան»-ը կոչ է անում մնալ Հայաստանում և պայքարել
Քաղաքական
Այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանը հրավիրել էր Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզի քննարկմանը:
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Նախախորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով հավաքվածներին ներկայացրեց իրենց շարժման ճանապարհային քարտեզը:
«Մենք ուզում ենք, որ քաղաքացիները ինքնաառաջադրման մեխանիզմով ներկայացնեն ցուցակ, որն պետք է ռեյտինգային քվեարկության ենթարկվի, առավել շատ ձայներ ստացածները պետք է ստեղծեն դիմադրության ցանց: Եթե ձևավորված մարմինը ստանա բավականաչափ քվե, ապա պետք է ստանա նաև լիազորություններ, ներկայացնի հայտ, որպեսզի իրեն փոխանցեն իշխանությունը: Շուրջ 1000 հոգի ցուցակագրվել են աջակից խմբերում»: Այս մասին իր ելույթում հայտարարեց Չուգասզյանը:
Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ կստեղծվի հիմնադիր խորհրդարան: Այն անցումային ժամանակաշրջանում իր վրա կվերցնի իշխանությունը: Դրան պետք է հաջորդի ժողովրդից ստացած քվեն, բավարար թվով ձայներ հավաքվելու դեպքում տվյալ մարմինը կստանա լեգիտիմություն, դրանից հետո այս մարմինը և այն ցանցը, որը ստեղծվել է, հայտ են ներկայացնում գործող ադմինիստրացիային իշխանության փոխանցման համար:
«Նախախորհրդարան»-ը մտադրություն ունի ստեղծել միասնական ճակատ՝ Հայաստանի և Սփյուռքի մտավորականների միջև, ովքեր էլ կստեղծեն ապագա Հայաստանը:
Ի պատասխան արդիական թեմայի, թե ինչպես պետք է պայքարեն արտագաղթի դեմ, Չուգասզյանն ասաց, որ իրենք մերժում են արտագաղթի ալիքը ու կոչ անում մնալ Հայաստանում և պայքարել այստեղ, քանի որ Հայաստանը մեր երկիրն է ու մենք ենք տերը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան